(Հայդի)

Ես ամռան արձակուրդի ընթացքում կարդացել եմ Յոհաննա Սփիրի <<Հայդի>> վեպը:

Վեպը բավականին ծավալուն է, 250 էջ: Այն պատմում է մի աղջկա մասին, ում անունը Հայդի է: Նա մեկ տարեկանում կորցրել էր իր ծնողներին: Դրանից հետո  նրան խնամել է մորաքույրը` օրիորդ Դեթեն: Հայդին իր մորաքրոջ մոտ մնում է մինչև հինգ տարեկանը:Նրա մորաքրոջը լավ աշխատանք են  առաջարկում Ֆրանկֆուրտում, և նա ստիպված է լինում Հայդիին տանել իր  հորական պապի մոտ: Նրա պապը, Աստծուց և բոլոր մարդկանցից խռոված, հեռանում է  և սարի ստորոտին կառուցում մի տնակ: Բոլորը մտածում էին, որ Հայդին նույնիսկ մեկ օր չի դիմանա այդ չար ծերուկի մոտ: Սակայն նրանք սխալվում էին: Ինչ Հայդին իր պապի մոտ էր, որի անունը Ալմ Օհի էր, անչափ ուրախ էր: Նա ուներ ծղոտից պատրաստված անկողին, միջին չափի լողավազան, որը պապն էր նրա համար փայտից պատրաստել: Հայդին իր սենյակում, որը գտնվում էր տանիքի տակ, ուներ նաև մի մեծ կլոր պատուհան, որի միջով  նայելիս երևում էր ներքևում գտնվող ամբողջ գյուղը: Եվ, իհարկե, ուներ ամենակարևորը` անհոգ մանկություն: Նրանցից ավելի վերև ապրում էր մի աղքատ ընտանիք: Այդ ընտանիքի միակ տղամարդը տասերկուամյա Փեթերն էր: Նա այծապան էր, իսկ հայրը ծառահատման ժամանակ դժբախտ պատահարից էր մահացել: Իսկ նրա տատիկը կորցրել էր տեսողությունը: Տան ամբողջ հոգսը ընկել էր նրա մոր վրա: Ամռանը, երբ Փեթերը տանում էր այծերին արոտավայր, Հայդին նույնպես միանում էր նրան, որպեսզի տանը չձանձրանա:Ձմռանը նա այցելում էր Փեթերի տատիկին: Պապի հետ սահնակով իջնում էին  Փեթերի տատիկի տուն, սակայն պապը ներս չէր մտնում և սպասում Հայդիին մինչև ուշ երեկո: Եկավ գարունը, հետո ամառը և մի ամառային օր Հայդիի մորաքույրը անսպասելի վերադարձավ ու Հայդին իր հետ տարավ Ֆրանկֆուրտ: Նա այնտեղ մի հարուստ ընտանիքի էր հանդիպել, որոնք մի խաղընկեր էին ուզում գտնել իրենց հաշվանդամ աղջկա համար: Օրիորդ Դեթեն էլ Հայդիին տանում էր հենց այդտեղ: Ֆրանկֆուրտի նոր տանը Հայդիին վաղուց սպսում էին և երբ իմացան, որ աղջիկը կարդալ չգիտի, շատ վրդովվեցին, քանի որ նրանց աղջիկը տասերկու տարեկան էր և Հայդիից գիտելիքով շատ առաջ էր: Առաջին օրը Ֆրանկֆուրտում այնքան էլ բարեհաջող չանցավ Հայդիի համար: Երկրորդ օրը նա դուրս եկավ այդ տնից և վերադառնալով իր հետ բերեց վեց կատու: Այնուհետև սովորեց կարդալ, սկսեց գիշերները լուսնոտություն անել և ամեն գիշեր տան մեծ դռները բացել: Բոլորը մտածում էին, թե տանը ուրվական կա: Իրականում Հայդին երազ էր տեսնում, թե նորից իր պապիկի տանն է և բացում է պապի տան դռները: Դրանից հետո մարդիկ հասկացան, թե ինչ մեծ է այդ երեխայի կարոտը տան նկատմամբ և նրան տուն ուղարկեցին: Հայդիի վերադարձից հետո նրա պապը զղջաց, որ հեռացել է գյուղից և վերադարձավ իր հին կյանքին: Վերադառնալով Հայդին օրհներգ կարդաց Փեթերի տատիկի համար, ում այն շատ ուրախացրեց: Իսկ Ֆրանկֆուրտցի հաշվանդամ աղջիկը համոզեց հորը, և նրանք տեղափոխվեցին Հայդիի և նրա պապիկի գյուղ` նրանց հարևանությամբ ապրելու:

Այս վեպը ինձ շատ դուր եկավ: Այն սովորեցրեց լինել չհանձնվող, մարդկային, ընկերասեր և կարիքավորներին ձեռք մեկնող: 

Оставьте комментарий